O nas

O nas

«ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ»  ՍՊԸ-ն իր  գործառույթներն իրականացնում է    ֆիզիկական և իրավաբանական անձանց  հողագույքային հարաբերությունների, քաղաքաշինական, ճարտարապետանախագծային  փաստաթղթերի ձեռք բերման  ու կազմման իրավաբանական խորհրդատվությամբ և աջակցությամբ:

«ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ» ՍՊԸ-ն, որպես իրավախորհրդատվական ընկերություն մատուցում է բարձրակարգ իրավաբանական ծառայություններ՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

          Համայնքապետարանի աշխատակազմի և համայնքի ավագանու անդամների համար կազմակերպում ենք սեմինար պարապմունքներ հետևյալ թեմաներով.

1. Համայնքային կառավարում՝ ինքնակառավարման սկզբունքները,

2. Նախորդ տնտեսական տարվա համայնքի զարգացման ծրագրի արդյունքների ամփոփումը և հաջորդ տնտեսական տարվա համայնքի զարգացման ծրագրի առաջնահերթություններն ու նրանց հիմնավորումները,

3. Համայնքի զարգացման ընթացիկ տարվա գերակայությունները,

4. Հաջորդ տնտեսական տարվա համայնքի զարգացման ծրագրի նախագծի պատրաստումը և հանրային լսումների կազմակերպումը,

5. Համայնքի Ավագանու իրավական ակտերի նախագծերի փաթեթի նախապատրաստումը:

            Քաղաքաշինության բնագավառում

1. Համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման խնդիրների վերաբերյալ,

2. Քաղաքաշինության և ճարտարապետության խնդիրների կառավարման վերաբերյալ,

3.Պետական, համայնքային և մասնավոր սեփականության հողերի վրա շենքեր և շինությունների կառուցման, վերակառուցման, ուժեղացման և արդիականացման նախագծերի մշակման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման և հաստատման վերաբերյալ:

            Արտաքին գովազդի և առևտրի սպասարկման բնագավառում

1.Համայնքի ղեկավարի գործունեությունն արտաքին գովազդի բնագավառում,     

2.Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և սպասարկման  բնագավառում:  

 

Ընկերությունը մատուցում է նաև փաստաբանական և իրավախորհրդատվական այլ ծառայություններ: