«ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ» ՍՊԸ-ն իրավախորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացած է հողագույքային հարաբերությունների, քաղաքաշինության և ճարտարապետական գործընթացների իրավական ուղեկցման ոլորտում։
Ընկերությունը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և գործնական աջակցություն՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, ապահովելով գործընթացների հստակ կազմակերպում և իրավական ռիսկերի նվազեցում։
Մենք աջակցում ենք․ • քաղաքաշինական և ճարտարապետանախագծային փաստաթղթերի կազմման և համաձայնեցման • շինարարական և այլ թույլտվությունների ստացման • հողամասերի և շինությունների իրավական կարգավորման • պետական և համայնքային մարմիններում շահերի ներկայացման
Համայնքային կառավարման ոլորտում
«ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ»-ը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ նպաստելով կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Կազմակերպվում են մասնագիտական սեմինարներ և խորհրդատվություններ հետևյալ ուղղություններով․
• համայնքային կառավարում և ինքնակառավարման սկզբունքներ • համայնքի զարգացման ծրագրերի մշակում և ամփոփում • հանրային լսումների կազմակերպում • համայնքի ավագանու իրավական ակտերի նախագծերի նախապատրաստում • զարգացման ծրագրերի առաջնահերթությունների ձևավորում
Քաղաքաշինության և անշարժ գույքի ոլորտում
Մենք տրամադրում ենք իրավական աջակցություն՝
• համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառավարման հարցերում • քաղաքաշինական և ճարտարապետական գործընթացների կազմակերպման փուլերում • ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման և հաստատման գործընթացներում • շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման և արդիականացման նախագծերի իրավական ուղեկցման ընթացքում
Արտաքին գովազդի և առևտրի ոլորտում
• արտաքին գովազդի տեղադրման գործընթացների իրավական կազմակերպում • առևտրի և սպասարկման գործունեության կարգավորման իրավական աջակցություն
Լրացուցիչ ծառայություններ
«ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ»-ը մատուցում է նաև փաստաբանական և այլ իրավախորհրդատվական ծառայություններ՝ ապահովելով համապարփակ և համակարգված իրավական աջակցություն։
Քննարկեք Ձեր հարցը մասնագետի հետ
Զանգահարեք կամ գրեք մեզ՝ պատմեք Ձեր նախագծի մասին։