Հողային օրենսդրություն

Հողային օրենսդրություն

Ցանկացած տեսակի հողային խնդիրների լուծում՝ օրենքի սահմաններում և ուժով։ 
Ի՞նչ է իրենից ներկայացնում Հողային օրենսդրությունը 
Սույն օրենսդրությունը սահմանում Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց, համայնքների, պետական հողային սեփականության ձևերը։ Հայաստանի Հողային օրենսգիրքը սահմանում է հողային հարաբերությունների պետական կարգավորման կատարելագործման, հողի տնտեսավարման կազմակերպման, իրավական ձևերի զարգացման, հողերի բերրիության, հողօգտագործման արդյունավետության բարձրացման, մարդկանց կյանքի ու առողջության համար բարենպաստ շրջակա բնական միջավայրի պահպանման և բարելավման, հողի նկատմամբ իրավունքների պաշտպանության իրավական հիմքերը՝ ելնելով հողի կարևոր բնապահպանական, տնտեսական ու սոցիալական նշանակությունից, որի շնորհիվ Հայաստանում հողն օգտագործվում և պահպանվում է որպես ժողովրդի կենսագործունեության պայման։ Հողի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը չպետք է վնաս պատճառեն շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը, չպետք է խախտեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը։ Հայաստանի Հողային օրենսգիրքը գործող Հայաստանի հողային իրավունքի բաղկացուցիչ մասն է։