Սուսաննա Հակոբյան

Սուսաննա Հակոբյան

Փորձագետ

Ծնվել է 1974 թ օգոստսի 13-ին Վրաստանում։

1981-1991թթ. սովորել և ավարտել է Երևանի  Հ.Պողոսյանի անվան թիվ 82 միջնակարգ դպրոցը:

1992-1997թ. սովորել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը, ստացել է ինժեներ-շինարարի որակավարում:

1999 թվականին ընդունվել է Ավանի թաղապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժին որպես 1-ին կարգի մասնագետ:

2000 թվականին տեղափոխվել է ընդհանուր բաժին և զբաղեցրել է գլխավոր մասնագետի հաստիքը:

2003 թվականին նույն հաստիքով տեղափոխվել է հարկային և առևտրի սպասարկումների բաժին:

2005թ. հուլիս 25-ից  իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

2006-2007թթ. հասարակական կարգով աշխատել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, մասնակցել  է  «Շինարարության  տեխնոլոգիա և արտադրություն»  գրքի 2-րդ հատորի տպագրման սրբագրման աշխտանքներին:

2006թ. դեկտեմբերի 8-ից մրցույթային կարգով ընդունվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական ռեգիստրի բաժին: 2007թ. հուլիսի 17-ին իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

2008թ. հունվարին ընդունվել է Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ:

2011թ. մայիսի 25-ից զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կառուցապատման ծրագրերի մշակման և ձևակերպման բաժնի 1-ին կարգի մասնագետի հաստիքը:

2015թ. մարտի 1-ից  զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ինժեներական ենթակառուցվածքների բաժնի առաջատար մասնագետի հաստիքը:

2017թ. հունիսի 6-ից առ այսօր  զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և  հողօգտագործման  բաժնի գլխավոր   մասնագետի   հաստիքը:

2000 թվականից հանդիսանում է «Տեղեկատվության տեղնոլոգիաների զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ:

ՀՀ կառավարման դպրոցում անցել է  կարճատև /առկա-հեռակա/ ուսուցում հետևյալ թեմաներով՝

«Պետական կառավարման մարմինների անձնակզմի կառավարում» /100 ժամ/,

«Տեղական ինքնակառավարման կազմակերպումը ՀՀ-ում» /72 ժամ/,

«Բնակչության սոցիալական պաշտպանվածության հիմնահարցերը ՀՀ-ում»/100 ժամ/,

«Պետական և համայնքային սեփականության կառավարման բարելավման հիմնախնդիրները» /72 ժամ/,

«Պետական կառավարման մարմինների և հասարակության փոխհարաբերությունները»/72 ժամ/,

«ՀՀ ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները» /72 ժամ/: