Հողագույքային հարաբերություններ

Հողագույքային հարաբերություններ

Լեգալ փրոջեքթը իր հմուտ թիմի հետ շարունակում է ակտիվորեն զարգացնել հողագույքային հարաբերությունների ոլորտը՝ առաջարկելով արդի և արդյունավետ լուծումներ:Մենք խորապես հասկանում ենք, որ հողագույքային հարաբերությունները ներառում են ոչ միայն իրավաբանական, այլև սոցիալական, տնտեսական և տեխնիկական բաղադրիչներ, ուստի մեր աշխատանքն ուղղված է համապարփակ մոտեցում ցուցաբերելուն։

Մեր թիմը ձգտում է տրամադրել բարձրակարգ ծառայություններ՝ բավարարելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջները, անկախ խնդրի բարդությունից։ Մենք ապահովում ենք ամբողջական աջակցություն բոլոր փուլերում՝ սկսած նախնական փաստաթղթերի կազմավորումից մինչև իրավական գործընթացների ավարտ։

Legal Project-ը, լինելով ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկը, ձգտում է ապահովել հողագույքային հարաբերությունների մասնագիտացված և որակյալ սպասարկում։

Տարիների ընթացքում ձեռք բերելով փորձ մեր ընկերությունը կարողանում է հեշտությամբ հաղթահարել ցանկացած բարդություն,կատարել տարատեսակ աշխատանքներ ինչպե՛ս ներքին այնպե՛ս էլ արտաքին շուկայում։

Մեր թիմը մշտապես տրամադրում է անհատական լուծումներ՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին։

Հողագույքային հարաբերությունները կարգավորում են անհատների, համայնքների, ձեռնարկությունների և կառավարությունների կողմից հող ձեռք բերելու, օգտագործելու և փոխանցելու ձևը: 

Legal Project ըկերությունը երկար տարիներ զբաղվելով իրավաբանության բնագավառում հասել է մեծ հաջողությունների, ինչի շնորհիվ ունի ՝ գոհ հաճախորդներ, հարյուրավոր ավարտված աշխատանքներ և  մի շարք գործընկերներ։

Մեր ծառայություններն են՝ 

  • Գույքի (հողամասի)   գործառնական նշանակությունը փոփոխելու գործընթացի փաստաթղթերի  կազմում և իրավաբանական ուղեկցում: 
  • Հողամասի ընդլայնման գործընթացի փաստաթղթերի կազմում և իրավաբանական ուղեկցում:
  • Հողհատկացման հիմքերի վերականգման գործընթացի փաստաթղթերի կազմում և իրավաբանական ուղեկցում:
  • Ճարտարապետա-շինարարական նախագծում
  • Հատակագծերի կազմում։

Լեգալ Փրոջեքթ ընկերությունը, շարունակելով իր զարգացման ուղին, սերտ համագործակցում է տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ ապահովելու հաճախորդների պահանջների համալիր իրականացումը։ Մեր թիմի բարձր որակավորում ունեցող իրավաբանները և տեխնիկական մասնագետները պատրաստ են օգնել ցանկացած բարդության իրավական և տեխնիկական խնդիրների լուծման հարցում։