Կադաստրային չափագրում և գեոդեզիա
Legal Project-ը շուկային է ներկայացնում իր լավագույն մասնմագետներին կադաստրային չափագրումների և գեոդեզիայի ոլորտում։Մեր մասնագետները կարողնաում են լուծել ցանկացած բարդության խնդիրներ։
Բազմաթիվ հաճախորդներ ընտրում են հենց մեզ, քանի որ`
- աշխատում ենք թափանցիկ
- ուսումնասիրում ենք յուրաքանչյուր խնդիր
- կարողանում ենք անհատական մոտեցում ցուցաբերել յուրքանաչյուր հաճախորդի
Ընկերությունն ունի մի շարք հավատարիմ գործընկերներ ինչպես նաև ձեռք է բերել բազմաթիվ հաճախորդների վստահություն և բարեհաջող ավարտված աշխատանքներ ինչպե՛ս ներքին այնպե՛ս էլ արտաքին շուկայում։
Legal Project ընկերությունը մշտապես առաջատար դիրք է զբաղեցնում կադաստրային չափագրումների և գեոդեզիայի ծառայությունների շուկայում՝ առաջարկելով արդի լուծումներ, բարձր ճշգրտություն և լիարժեք իրավական պաշտպանություն:
Մենք հասկանում ենք, որ կադաստրային չափագրումն ու գեոդեզիան պահանջում են ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլև օրենսդրական նրբությունների խոր իմացություն։ Հենց այս պատճառով մեր թիմը մշակում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի համար՝ անկախ խնդրի բարդությունից։
Իրավական տեսանկյունից կադաստրային չափագրումը և գեոդեզիան ներառում են օրենքների, կանոնակարգերի, իրավունքների և պարտականությունների բարդ փոխազդեցություն, որոնք պաշտպանում են անհատներին, համայնքներին և կառավարություններին:
Կադաստրային և գեոդեզիական աշխատանքների հետ կապված ցանկացած խնդրի դեպքում մենք տրամադրում ենք իրավաբանական լիարժեք ուղեկցում, որը ներառում է փաստաթղթերի պատրաստում, գործընթացների կառավարման և պետական հաստատությունների հետ համագործակցություն։
Մեր ծառայություններն են ՝
- Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և կադաստրային գնահատման համար կադաստրային չափագրում և իրավաբանական ուղեկցում:
- Ինքնակամ կառուցված շենքների և շինությունների իրավական կարգավիճակի որոշման և օրինականացման գործընթացի կազմակերպման համար կադաստրային չափագրում և իրավաբանական ուղեկցում:
- Ինքնակամ զբաղեցված հողամասերի սահմանների ճշտման, իրավական կարգավիճակի որոշման և օրինականացման գործընթացի կազմակերպման համար կադաստրային չափագրում, գեոդեզիա և իրավաբանական ուղեկցում:
- Անշարժ գույքի բաժանման կամ միավորման համար կադաստրային չափագրում և իրավաբանական ուղեկցում:
- Հողամասի նշահարում։
Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր հաճախորդ ունի յուրահատուկ պահանջներ։ Հենց այս պատճառով մեր թիմը մշակում է անհատական լուծումներ՝ ապահովելով հաճախորդի գոհունակությունը։
Մեր մասնագետները լուծում կտան յուրաքանչյուր խնդրին ՝ ապահովելով բարձր որակն ու արդյունավետությունը։