Քաղաքաշինություն և ճարտարապետություն

Քաղաքաշինություն և ճարտարապետություն

Legal Project ընկերությունը զբաղվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց փաստաթղթերի ձեռք բերման  ու կազմման իրավաբանական խորհրդատվությամբ և աջակցությամբ:

Ընկերությունը ձեռք բերելով տարիների փորձ այսօր կարողանում է կատարել մի շարք ծառայություններ։Իր շուրջ հավաքելով հմուտ մասնագետների Legal Project-ը կարողացել է հասնել վստահության,մի շարք գոհ հաճախորդների և բարեհաջող ավարտված աշխատանքների։Մեր թափանցիկության և աշխատելաոճի շնորհիվ մի շարք կազմակերպություններ դարձել են հավատարիմ գործընկերներ։

Մեր մասնագետները քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում ունենալով հսկայական տարիների փորձ կարողանում են հարթել ցանկացած բարդության խնդիրներ և անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի։

Ընկերությունը քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում կատարում է հետևյալ սեմինարները ՝

  1. Համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման խնդիրների լուծում,
  2. Քաղաքաշինության և ճարտարապետության խնդիրների կառավարում,
  3. Պետական, համայնքային և մասնավոր սեփականության հողերի վրա շենքեր և շինությունների կառուցման, վերակառուցման, ուժեղացման և արդիականացման նախագծերի մշակման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմում և հաստատում: 

Legal Project ընկերությունը կարևորում է յուրաքանչյուր հաճախորդի շահերը՝ տրամադրելով բարձր որակի ծառայություններ և պահպանելով իրավական նորմերի ու պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր մակարդակը։ 

Մենք համագործակցում ենք ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների հետ՝ նպաստելով համայնքների զարգացմանը և սոցիալական կարևոր նշանակության ծրագրերի իրականացմանը։

Մեր ծառայություններն են  ՝ 

  • Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում:

  • Նախագծման թույլտվությունների (ՃՀԱ) , շինարարական և ավարտական ակտերի փաստաթղթերի կազմում և իրավաբանական ուղեկցում:

  • Աճուրդների անցկացմամբ հողերի տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի կազմում և իրավաբանական ուղեկցում:

  • Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար պահանջվող փաստաթղթերի կազմում և իրավաբանական ուղեկցում:

  • Ճարտարապետա-շինարարական նախագծում:

Եթե դուք փնտրում եք փորձառու մասնագետներ, որոնք կարող են ապահովել ձեր քաղաքաշինական ծրագրերի իրավաբանական պաշտպանության և ճիշտ իրագործման ամենաարդյունավետ ձևը, Լեգալ Փրոջեքթ ընկերությունը պատրաստ է աջակցել ձեզ բոլոր հարցերում:Մեր ընկերության նպատակն է ոչ միայն իրավաբանական աջակցություն տրամադրել, այլև օգնել հաճախորդներին հասնել իրենց ծրագրերի հաջող իրագործմանը՝ ապահովելով դրանց օրինականությունը և արդյունավետությունը։