Քաղաքացիաիրավական հավարաբերություններ
Երկար տարիներ գտնվելով շուկայում մեր թիմը հեշտությամբ կարողանում է լուծումներ գտնել քաղաքացիաիրավական հարաբերություններում։Legal Project-ը իր հմուտ մասնագետների օգնությամբ կատարում է ճշգրիտ և բարձրորակ աշխատանք։Այս ընթացքում ընկերությունը կարողացել է ձեռք բերել մի շարք հավատարիմ գործընկերների ինչպես նաև բազում գոհ հաճախորդների վստահություն։
Լեգալ փրոջեքթը տեղ գրավելով այս ոլորտում կարողացել է նաև դուրս գալ արտաքին շուկա։Մենք կարևորություն ենք տալիս մեր հաճախորդների որակյալ սպասարկմանը,այդ իսկ պատճառով մշակում ենք անհատական լուծումներ յուրաքանչյուրի համար։
Քաղաքացիաիրավական հարաբերությունները վերաբերում են մասնավոր տիրույթում ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես նաև իրավական հաստատությունների փոխազդեցություններին, որոնք հիմնականում կարգավորվում են քաղաքացիական իրավունքով:
Իրավական տեսանկյունից, քաղաքացիա-իրավական հարաբերությունները ներառում են իրավական հարցերի և փոխազդեցությունների լայն շրջանակ, որոնք սահմանում են, թե ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես են փոխգործակցում ինչպես միմյանց, այնպես էլ պետության հետ՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմաններում:
Լեգալ Փրոջեքթը իր գործում հմտանալով իր շուրջ է հավաքել հմուտ մասնագետների, որոնք կարողանում են հեշտությամբ դուրս գալ ցանկացած իրավիճակից և լուծել տարատեսակ խնդիրներ։
Մեր ծառայություններն են ՝
- Իրավաբանի (իրավաբանական) ծառայություններ:
- Սեփականության իրավունքի ձեռք բերման և օտարման հարցերով հայցադիմումների կազմում և իրավաբանական ուղեկցում:
- Անշարժ գույքի վարձակալության, նվիրատվության, ժառանգության, գրավի հարցերով դիմումների կազմում և իրավաբանական ուղեկցում։
- Ներկայացուցչություն դատական ատյաններում, նոտարական գրասենյակներում։
- Ներկայացուցչություն պետական ու տեղեկան ինքնակառավարման մարմիններում։
- քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող բոլոր տիպի պայմանագրերի կազմում:
- Աշխատանքների արտահանձնում (outsourcing):
Մեր մասնագետները ոչ միայն իրավաբանության ոլորտում ունեն խորը գիտելիքներ, այլև գերազանց հմտություններ գործնական իրավիճակներում՝ ապահովելով հաճախորդների խնդիրների արդյունավետ և արագ լուծում։
Մենք նպատակ ունենք ոչ միայն առաջարկել իրավաբանական ծառայություններ, այլև լինել մեր հաճախորդների հուսալի գործընկերը՝ տրամադրելով ամբողջական աջակցություն իրավական գործընթացների բոլոր փուլերում։
Լեգալ Փրոջեքթը ոչ միայն իրավաբանական ծառայությունների մատուցման կենտրոն է, այլև ձեր խնդիրների լուծումների վստահելի գործընկերը։ Մենք աշխատում ենք արդյունավետ, նպատակային և թափանցիկ՝ միշտ առաջնային համարելով ձեր շահերը։