Քաղաքաշինություն և ճարտարապետություն
Legal Project ընկերությունը զբաղվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց փաստաթղթերի ձեռք բերման ու կազմման իրավաբանական խորհրդատվությամբ և աջակցությամբ:
Ընկերությունը ձեռք բերելով տարիների փորձ այսօր կարողանում է կատարել մի շարք ծառայություններ։Իր շուրջ հավաքելով հմուտ մասնագետների Legal Project-ը կարողացել է հասնել վստահության,մի շարք գոհ հաճախորդների և բարեհաջող ավարտված աշխատանքների։Մեր թափանցիկության և աշխատելաոճի շնորհիվ մի շարք կազմակերպություններ դարձել են հավատարիմ գործընկերներ։
Մեր մասնագետները քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում ունենալով հսկայական տարիների փորձ կարողանում են հարթել ցանկացած բարդության խնդիրներ և անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի։
Ընկերությունը քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում կատարում է հետևյալ սեմինարները ՝
- Համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման խնդիրների լուծում,
- Քաղաքաշինության և ճարտարապետության խնդիրների կառավարում,
- Պետական, համայնքային և մասնավոր սեփականության հողերի վրա շենքեր և շինությունների կառուցման, վերակառուցման, ուժեղացման և արդիականացման նախագծերի մշակման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմում և հաստատում:
Legal Project ընկերությունը կարևորում է յուրաքանչյուր հաճախորդի շահերը՝ տրամադրելով բարձր որակի ծառայություններ և պահպանելով իրավական նորմերի ու պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր մակարդակը։
Մենք համագործակցում ենք ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների հետ՝ նպաստելով համայնքների զարգացմանը և սոցիալական կարևոր նշանակության ծրագրերի իրականացմանը։
Մեր ծառայություններն են ՝
- Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում:
- Նախագծման թույլտվությունների (ՃՀԱ) , շինարարական և ավարտական ակտերի փաստաթղթերի կազմում և իրավաբանական ուղեկցում:
- Աճուրդների անցկացմամբ հողերի տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի կազմում և իրավաբանական ուղեկցում:
- Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար պահանջվող փաստաթղթերի կազմում և իրավաբանական ուղեկցում:
- Ճարտարապետա-շինարարական նախագծում:
Եթե դուք փնտրում եք փորձառու մասնագետներ, որոնք կարող են ապահովել ձեր քաղաքաշինական ծրագրերի իրավաբանական պաշտպանության և ճիշտ իրագործման ամենաարդյունավետ ձևը, Լեգալ Փրոջեքթ ընկերությունը պատրաստ է աջակցել ձեզ բոլոր հարցերում:Մեր ընկերության նպատակն է ոչ միայն իրավաբանական աջակցություն տրամադրել, այլև օգնել հաճախորդներին հասնել իրենց ծրագրերի հաջող իրագործմանը՝ ապահովելով դրանց օրինականությունը և արդյունավետությունը։