Համայնքներում տեղական ինքնակառավարման իրավունքը

18-05-2020

Համայնքներում տեղական ինքնակառավարման իրավունքը

Մեր նպատակն է մեկնաբանել այն բոլոր դրույթները, որոնք վերաբերվում են համայնքների կայուն և համաչափ զարգացմանը: Մենք արդեն իրազեկված ենք, թե ինչ է համայնքը և ինչ սկզբունքներով է կազմավորվում: Ցանկացած նոր կազմավորվող կառույց  ունենում է իր իրավունքներն  ու պարտականությունները: Համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինները կոչված են համայնքի բնակիչների շահերից ելնելով, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:

     Հանրապետության տարածքում  Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում: Համայնքի զարգացման ընթացքը, ձեռք բերված արդյունքները հետևողականորեն անհրաժեշտ է վերլուծել, գնահատել թերություններն ու միջոցներ ձեռնարկել թերությունները շտկելու համար: 1996 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված երկրի 933  համայնքներում կատարված գործառույթների  վերլուծության արդյունքում պարզվեց, որ նպատակային կլինի, եթե մի քանի բնակավայրեր միավորվեն մեկ համայնքի կազմում, քանի որ խոշորացված համայնքներում խնդիրների լուծման համար կունենանք ֆինանսական ռեսուրսների ավելի մեծ հնարավորություն : 2016 թվականի հունիսի 17-ից սկսած  համայնքի բնակչության կամավորության իրավունքով ձևավորվում են նաև խոշորացված համայնքներ, որոնք միավորում են մեկից ավել բնակավայրեր, նպատակը համայնքային խնդիրների առավել արդյունավետ իրականացումն է:

          Համայնքի ավագանին ընդունում է իրավական ակտեր, որոնք ապահովում են առանձին բնագավառներում համայնքում կատարվելիք գործառույթների իրավական հիմնավորումները, ինչպես նաև իրականացնում օրենքով իրեն վերապահված վերահսկողության ֆունկցիան գործադիր մարմնի կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ: