Ընկերության մասին
Ընկերությունը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և գործնական աջակցություն՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, ապահովելով գործընթացների հստակ կազմակերպում և իրավական ռիսկերի նվազեցում։
Մենք աջակցում ենք․
• քաղաքաշինական և ճարտարապետանախագծային փաստաթղթերի կազմման և համաձայնեցման
• շինարարական և այլ թույլտվությունների ստացման
• հողամասերի և շինությունների իրավական կարգավորման
• պետական և համայնքային մարմիններում շահերի ներկայացման
Համայնքային կառավարման ոլորտում
«ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ»-ը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ նպաստելով կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Կազմակերպվում են մասնագիտական սեմինարներ և խորհրդատվություններ հետևյալ ուղղություններով․
• համայնքային կառավարում և ինքնակառավարման սկզբունքներ
• համայնքի զարգացման ծրագրերի մշակում և ամփոփում
• հանրային լսումների կազմակերպում
• համայնքի ավագանու իրավական ակտերի նախագծերի նախապատրաստում
• զարգացման ծրագրերի առաջնահերթությունների ձևավորում
Քաղաքաշինության և անշարժ գույքի ոլորտում
Մենք տրամադրում ենք իրավական աջակցություն՝
• համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառավարման հարցերում
• քաղաքաշինական և ճարտարապետական գործընթացների կազմակերպման փուլերում
• ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման և հաստատման գործընթացներում
• շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման և արդիականացման նախագծերի իրավական ուղեկցման ընթացքում
Արտաքին գովազդի և առևտրի ոլորտում
• արտաքին գովազդի տեղադրման գործընթացների իրավական կազմակերպում
• առևտրի և սպասարկման գործունեության կարգավորման իրավական աջակցություն
Լրացուցիչ ծառայություններ
«ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ»-ը մատուցում է նաև փաստաբանական և այլ իրավախորհրդատվական ծառայություններ՝ ապահովելով համապարփակ և համակարգված իրավական աջակցություն։