Հողային օրենսդրություն

Հողային օրենսդրություն

«ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ»-ը տրամադրում է խորհրդատվություն և գործնական աջակցություն հողային օրենսդրության կիրառման և հողային հարաբերությունների կարգավորման հարցերով՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

Ի՞նչ է հողային օրենսդրությունը

Հողային օրենսդրությունը կարգավորում է հողի նկատմամբ իրավունքների առաջացումը, իրականացումը և պաշտպանությունը, ինչպես նաև հողի տիրապետման, օգտագործման և տնօրինման ընդհանուր կանոնները ՀՀ-ում։ Այն սահմանում է՝
• հողի սեփականության և օգտագործման հնարավոր ձևերը,
• հողերի նպատակային և գործառնական նշանակության հետ կապված պահանջները,
• հողօգտագործման արդյունավետության և հողի պահպանության իրավական հիմքերը,
• հողային հարաբերություններում պետության և համայնքների լիազորությունների շրջանակը։

Ինչ հարցերով ենք աջակցում

Մենք աջակցում ենք հողային օրենսդրությունից բխող գործընթացներում՝ ապահովելով փաստաթղթերի ճիշտ ձևակերպում և գործընթացների համակարգված կազմակերպում պետական և համայնքային մարմիններում։

Եթե ձեր հարցը վերաբերում է հողի օգտագործմանը, իրավունքների ճշտմանը կամ հողային գործընթացների կազմակերպմանը, կարող եք կապվել մեզ հետ՝ նախնական քննարկման համար։

 Դա մի կազմակերպություն է, որը քաղաքացիներին ապահովում է իրավաբանական խորհրդատվություն: Իրականացնելով իր գործառույթները, քաղաքաշինական բնագավառում, աջակցում է մարդկանց անլուծելի թվացող խնդիրները լուծել օրինականության տիրույթում:

Օգնել քաղաքացիներին, ովքեր ցանկանում են սկսել կամ սկսած շինարարությունն ավարտին հասցնելու հարցում վստահել: