ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
«ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ»-ի «Իրավական ուղեցույց» բաժինը նախատեսված է հողագույքային հարաբերությունների, քաղաքաշինության և շինարարական գործընթացների վերաբերյալ ընդհանուր կողմնորոշման համար։ Այստեղ ներկայացվում են հիմնական հասկացությունները, գործընթացների իրավական հիմքերի ընդհանուր շրջանակը և գործնական քայլերի տրամաբանությունը՝ նպատակ ունենալով ապահովել օրինաչափ և կազմակերպված իրականացում։
Բաժինը կարող է օգտակար լինել կառուցապատողների, սեփականատերերի, ներդրողների, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք առնչվում են հողօգտագործման կարգավորմանը, կադաստրային չափագրումներին (գեոդեզիա), շինարարական թույլտվություններին, նախագծային փաստաթղթերի համաձայնեցմանը, ավարտական ակտերին, ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը և գույքային գործարքների իրավական ուղեկցմանը։
Ներկայացված տեղեկատվությունը կրում է ընդհանուր բնույթ և չի հանդիսանում իրավական խորհրդատվություն։ Յուրաքանչյուր դեպք ունի իր առանձնահատկությունները և կարող է պահանջել անհատական իրավական գնահատում։
Եթե անհրաժեշտ է իրավական աջակցություն կամ գործընթացի մասնագիտական գնահատում, դիմեք «ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ»-ին՝ նախնական խորհրդատվության համար։
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ