Շինարարական թույլտվություններ
Ի՞նչ է շինարարության թույլտվությունը
Շինարարության թույլտվությունը իրավական փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ սահմանված կարգով տրամադրված հողամասում կամ գոյություն ունեցող շենքում ու շինությունում իրականացնել շինարարական աշխատանքներ կամ տեղադրել ոչ հիմնական շինություն։
Այն հանդիսանում է շինարարական գործընթացի պարտադիր փուլերից մեկը և տրվում է օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան փաստաթղթերի ներկայացումից և համաձայնեցումից հետո։
Ինչպես կարող ենք աջակցել
«ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ»-ը տրամադրում է իրավական աջակցություն շինարարական թույլտվության ստացման գործընթացում՝
• անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում
• գործընթացի իրավական համակարգում
• ներկայացում և համագործակցություն համապատասխան պետական և համայնքային մարմինների հետ
Մենք ապահովում ենք գործընթացի իրավաչափ և կազմակերպված իրականացում՝ նվազեցնելով հնարավոր իրավական ռիսկերը։