Արա Միքայելյան

Արա Միքայելյան

Իրավախորհրդատու

Ծնվել է 1974 թ. նոյեմբերի 3-ին Երևանում:

1981-1991թթ. սովորել է Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 միջնակարգ դպրոցում:

1992-1996թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը:

1996-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1998-2001թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը, (ՄՆԻԻ), մասնագիտությունը՝ իրավագետ:

2002-2004թթ. և 2013-2016թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ:

2004-2005թթ. աշխատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

2005-2009թթ. աշխատել է Նոր Նորք վարչական շրջանի «Գոշ» համատիրությունում՝ որպես կառավարիչ:

2009-2010թթ. աշխատել է  «Էկոար» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական հսկիչ:

2009-2018թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես փորձագետ:

2013 թվականից հանդիսանում է ՏՀ-6  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի անդամ:

2018թ. ստացել է ԻՍՕ 9001 որակի կառավարման համակարգի փորձագետի վկայական:

2018 թվականից <<ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ>> իրավախորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է :

2020 թվականից աշխատում է ՀՀ  Քաղաքաշինության Կոմիտեում՝ իրավաբանական վարչության պետի տեղակալ։

Գերազանց տիրապետում է հայերեն և ռուսերեն, մասնակի անգլերեն լեզուների:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: