Աշոտ Վարդանյան
Փորձագետ
Աշոտ Վարդանյան-ը հանդիսանում է «ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ» իրավախորհրդատվական ընկերության փորձագետը։
Մասնագիտացած է արտադրական կառավարման, տեխնոլոգիական գործընթացների կազմակերպման և համայնքային կառավարման ոլորտներում։ Երկարամյա աշխատանքային փորձը արտադրական ձեռնարկություններում և տեղական ինքնակառավարման համակարգում հնարավորություն է տալիս ապահովել գործընթացների կազմակերպված և համակարգված իրականացում։
1972–2000 թթ. աշխատել է «Ալմաստ» և «Բազալտ» գործարաններում՝ զբաղեցնելով ինժեներական, տեխնոլոգիական և ղեկավար պաշտոններ։ Իր գործունեության ընթացքում համակարգել է արտադրական գործընթացներ, արտադրության կազմակերպում և կառավարման աշխատանքներ։
2000–2018 թթ. աշխատել է Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանների կառավարման համակարգում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում՝ որպես փորձագետ՝ ներգրավված լինելով զարգացման ծրագրերի, մոնիթորինգի և կազմակերպչական գործընթացների իրականացման աշխատանքներում։
Ավարտել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Մեխանիկական-Մեքենաշինական ֆակուլտետը։ Սովորել է նաև Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի տնտեսագիտական, գաղափարախոսական կադրերի ֆակուլտետում։
2019 թվականից աշխատում է «ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ» իրավախորհրդատվական ընկերությունում՝ որպես փորձագետ։