Աշոտ Վարդանյան

Աշոտ Վարդանյան

Փորձագետ

Ծնվել է 1949 թ. հուլիսի 15-ին Երևանում:

 

1966-1972թթ. սովորել և ավարտել է Կ․Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Մեխանիկական-Մեքենաշինական ֆակուլտետը:

1975-1977թթ․ սովորել և ավարտել է Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի տնտեսագիտական, գաղափարախոսական կադրերի ֆակուլտետը:

1972-1980թթ․ աշխատել է «Ալմաստ» գործարանում որպես ինժեներ-տեխնոլոգ, ավագ ինժեներ-տեխնոլոգ, արհեստական ալմաստների սինթեզման տեղամասի պետ, արտադրամասի պետ, գործարանի արտադիսպետչերական բաժնի պետի տեղակալ։

1980-1987թթ․ աշխատել է «Ալմաստ» գործարանում՝ որպես Ա/Մ արհկոմի նախագահ, կուս․կոմիտեի քարտուղար, գլխավոր տնօրենի ընդհանուր հարցերի գծով տեղակալ։

1987-1989թթ․ աշխատել է «Բազալտ» գործարանում՝ որպես կենտրոնական լաբորատորիայի պետ, գլխավոր տեխնոլոգի տեղակալ՝ արտադրության նախապատրաստման գծով։

1989-2000թթ․ աշխատել է «Ալմաստ» գործարանում՝ որպես արտադրության, սոցիալական հարցերի և ռեժիմի գծով փոխտնօրեն։

2000-2006թթ․ աշխատել է Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի թաղապետարանում՝ որպես Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի բաժնի պետ։

2006-2008թթ․ աշխատել է Երևանի «Կենտրեն» թաղային համայնքի «Կենտրոն» համատիրություն՝ որպես գլխավոր մասնագետ։

2008-2009թթ․ աշխատել է Երևանի «Կենտրեն» թաղային համայնքի «Կենտրոն-1» համատիրության գանձումների բաժնում՝ որպես պետի տեղակալ։

2009-2018թթ․ աշխատել է Երևանի քաղաքապետարանում`որպես փորձագետ։

2019 թվականից թվականից աշխատում է <<ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ>> իրավախորհրդատվական ընկերությունում՝ որպես փորձագետ։