Ընկերության մասին
«ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ» ՍՊԸ-ն, որպես իրավախորհրդատվական ընկերություն մատուցում է բարձրակարգ իրավաբանական ծառայություններ՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Համայնքապետարանի աշխատակազմի և համայնքի ավագանու անդամների համար կազմակերպում ենք սեմինար պարապմունքներ հետևյալ թեմաներով.
1. Համայնքային կառավարում՝ ինքնակառավարման սկզբունքները,
2. Նախորդ տնտեսական տարվա համայնքի զարգացման ծրագրի արդյունքների ամփոփումը և հաջորդ տնտեսական տարվա համայնքի զարգացման ծրագրի առաջնահերթություններն ու նրանց հիմնավորումները,
3. Համայնքի զարգացման ընթացիկ տարվա գերակայությունները,
4. Հաջորդ տնտեսական տարվա համայնքի զարգացման ծրագրի նախագծի պատրաստումը և հանրային լսումների կազմակերպումը,
5. Համայնքի Ավագանու իրավական ակտերի նախագծերի փաթեթի նախապատրաստումը:
Քաղաքաշինության բնագավառում
1. Համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման խնդիրների վերաբերյալ,
2. Քաղաքաշինության և ճարտարապետության խնդիրների կառավարման վերաբերյալ,
3.Պետական, համայնքային և մասնավոր սեփականության հողերի վրա շենքեր և շինությունների կառուցման, վերակառուցման, ուժեղացման և արդիականացման նախագծերի մշակման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման և հաստատման վերաբերյալ:
Արտաքին գովազդի և առևտրի սպասարկման բնագավառում
1.Համայնքի ղեկավարի գործունեությունն արտաքին գովազդի բնագավառում,
2.Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և սպասարկման բնագավառում:
Ընկերությունը մատուցում է նաև փաստաբանական և իրավախորհրդատվական այլ ծառայություններ: