Արա Միքայելյան

Արա Միքայելյան

Իրավախորհրդատու

Արա Միքայելյան-ը հանդիսանում է «ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ» իրավախորհրդատվական ընկերության իրավախորհրդատուն։

Մասնագիտացած է քաղաքաշինական, վարչարարական և հողագույքային գործընթացների իրավական ուղեկցման և կազմակերպման ոլորտներում։ Պետական կառավարման համակարգում, համայնքային կառավարման մարմիններում և իրավաբանական վարչություններում ձեռք բերած փորձը հնարավորություն է տալիս ապահովել գործընթացների իրավաչափ և համակարգված իրականացում։

1996–1997 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2002–2004 թթ. և 2013–2016 թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ձևավորելով կառավարման և կազմակերպչական փորձ։

2020 թվականից աշխատում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում՝ իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնում։

Աշխատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրավաբանական վարչությունում (2004–2005), Նոր Նորք վարչական շրջանի «Գոշ» համատիրությունում (2005–2009), «Էկոար» ՓԲԸ-ում (2009–2010) և Երևանի քաղաքապետարանում՝ որպես փորձագետ (2009–2018)։

Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը և Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտը՝ իրավագետ մասնագիտությամբ։

ՏՀ-6 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի անդամ է (2013-ից) և ունի ԻՍՕ 9001 որակի կառավարման համակարգի փորձագետի վկայական։

Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին, մասնակի՝ անգլերեն։