Գագիկ Մինասյան
Գործադիր Տնօրեն
Գագիկ Մինասյան-ը հանդիսանում է «ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ» իրավախորհրդատվական ընկերության գործադիր տնօրենը։
Մասնագիտացած է հողագույքային հարաբերությունների, քաղաքաշինական և շինարարական գործընթացների իրավական կազմակերպման և կառավարման ոլորտներում։ Իր ինժեներական կրթությունը և ձեռնարկատիրական փորձը հնարավորություն են տվել համատեղել տեխնիկական և իրավական մոտեցումները՝ ապահովելով նախագծերի համակարգված և կանխատեսելի իրականացում։
1996–2017 թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ձևավորելով կառավարման, բանակցությունների և գործընթացների կազմակերպման բազմամյա փորձ։
2020 թվականից ղեկավարում է «ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ»-ը՝ ապահովելով ընկերության ռազմավարական զարգացումը, հաճախորդների հետ աշխատանքը և պետական ու համայնքային մարմիններում շահերի ներկայացման գործընթացների համակարգումը։
Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը։
Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին, մասնակի՝ անգլերեն։