Սուսաննա Հակոբյան
Փորձագետ
Սուսաննա Հակոբյան-ը հանդիսանում է «ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ» իրավախորհրդատվական ընկերության փորձագետը։
Մասնագիտացած է քաղաքաշինական գործընթացների, հողհատկացման և հողօգտագործման իրավական և կազմակերպչական հարցերի, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների և կառուցապատման ծրագրերի մշակման ոլորտներում։ Տարիների ընթացքում ձեռք բերած փորձը տեղական ինքնակառավարման համակարգում և քաղաքաշինության վարչական կառույցներում ապահովում է գործընթացների իրավաչափ և համակարգված իրականացում։
1999 թվականից գործունեություն է ծավալել Երևանի քաղաքապետարանի համակարգում՝ զբաղեցնելով ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտին առնչվող մասնագիտական պաշտոններ։ 2011 թվականից ներգրավված է եղել կառուցապատման ծրագրերի մշակման և ձևակերպման աշխատանքներում, իսկ 2015 թվականից՝ ինժեներական ենթակառուցվածքների ոլորտում։ 2017 թվականից առ այսօր զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը։
Ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-շինարարի որակավորում։
Մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների և պետական կառավարման ոլորտին վերաբերող կրթական ծրագրերի, ինչպես նաև անդամակցում է «Տեղեկատվության տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը։