Վազգեն Ղազարյան

Վազգեն Ղազարյան

Փորձագետ

1963-1973թթ. սովորել և ավարտել է Երևանի №126 միջնակարգ դպրոցը։

1973-1979թթ. սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, «ՀԷԿ–երիևգետային կառուցվածքների հիդրոտեխնիկական շինարարություն» ֆակուլտետը, մասնագիտությունը՝ ինժեներ-հիդրոտեխնիկ։

1973-1975թթ. աշխատել է Հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես լուսավորող։ 

 1976-1980թթ. աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի նախագծա-կոնստրուկտորական բյուրոյում (ՆԿԲ)՝ որպես տեխնիկ։

1980-1987թթ. աշխատել է «Երքաղնորոգնախագիծ»  ինստիտուտում՝ որպես ինժեներ, ավագ ինժեներ և առաջատար մասնագետ։

1987-1994թթ. աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի սոցիալ–տնտեսական զարգացման բաժնում՝ որպես առաջատար մասնագետ և բաժնի վարիչի տեղակալ:

1994-1996թթ. աշխատել է Բիզնես ոլորտում, ՌԴ ,ք. Մոսկվա։

1998-2007թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ և վարչության պետի տեղակալ։ 

2007 թվականի մարտից մինչև 2007 թվականի հոկտեմբերը աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ընդհանուր վերահսկողության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։

2007-2009թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային չորրորդ բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։

 2009-2011թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։

 2011 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։

ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ

  • Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,
  • Համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։