Արա Միքայելյան
Իրավախորհրդատու
Ծնվել է 1974 թ. նոյեմբերի 3-ին Երևանում:
1981-1991թթ. սովորել է Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 միջնակարգ դպրոցում:
1992-1996թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը:
1996-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1998-2001թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը, (ՄՆԻԻ), մասնագիտությունը՝ իրավագետ:
2002-2004թթ. և 2013-2016թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ:
2004-2005թթ. աշխատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:
2005-2009թթ. աշխատել է Նոր Նորք վարչական շրջանի «Գոշ» համատիրությունում՝ որպես կառավարիչ:
2009-2010թթ. աշխատել է «Էկոար» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական հսկիչ:
2009-2018թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես փորձագետ:
2013 թվականից հանդիսանում է ՏՀ-6 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի անդամ:
2018թ. ստացել է ԻՍՕ 9001 որակի կառավարման համակարգի փորձագետի վկայական:
2018 թվականից <<ԼԵԳԱԼ ՊՌՈՋԵՔԹ>> իրավախորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է :
2020 թվականից աշխատում է ՀՀ Քաղաքաշինության Կոմիտեում՝ իրավաբանական վարչության պետի տեղակալ։
Գերազանց տիրապետում է հայերեն և ռուսերեն, մասնակի անգլերեն լեզուների:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: